ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Քրեական հեղինակությունների մասին պատմող գրքերը երբեք էլ մեծ վարկանիշ չեն ունեցել

Քրեական հեղինակությունների մասին պատմող գրքերը երբեք էլ մեծ վարկանիշ չեն ունեցել
20.06.2013 | 16:59

Օրերս համացանցում շրջանառվում էր տեսանյութ, ըստ որի` մեր ընթերցասերների շրջանում մեծ պահանջարկ ունի քրեական հեղինակությունների մասին պատմող գրականությունը, հայ ընթերցողը փորձում է ամեն ինչ իմանալ Սվո Ռաֆի, Յապոնչիկի ու Դեդ Հասանի մասին: Բարձր գնահատվող հերոսապատումների այս շարքը համալրելու է Սուրեն Խաչատրյանի ոդիսականը: ՈՒ գիրքը, որը դեռ լույս աշխարհ էլ չի եկել, ըստ հեղինակի` չի հասնելու գրախանութ: Օրինակները քիչ են լինելու, պահանջարկը` մեծ:

«Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նման խոսքուզրույցները «սարքվում» են գովազդի համար:
«Իսկ գովազդը, գիտեք, որ թանկ արժե»:
Դրական արձագանքը որևէ երևույթի մասին այնքան նպաստավոր չէ, որքան սև գովազդը»,- ասաց պարոն Խաչատրյանը: Նրա խոսքով` կա հետաքրքրություն, քանի որ երկար ժամանակ տաբուներ են եղել, հանցագործ աշխարհը չի գովազդվել, բայց այդ գրքերը ամենաընթերցվածը չեն: «Դրան երբեք էլ մեծ վարկանիշ չեն ունեցել, գեղարվեստական բարձր արժեք չեն ներկայացնում, 50, 100 տարի հետո ոչ ոք չի կարդալու: Այդ հետաքրքրությունը ժամանակավոր է, անցնելու է»,- ասաց Խաչիկ Վարդանյանը` նշելով, որ քրեապատումներն խիստ թանկ են մյուս գրքերի համեմատ:
Իսկ առհասարակ, ամենապահանջված գրականությունը մանկականն է: Եթե խոսենք պատանիների համար նախատեսված գրականության մասին, պատկերը կտրուկ փոխվում է: Հետաքրքրություն չկա: Մեծ պահանջարկ ունի նաև գեղարվեստական գրականությունը, բնականաբար, ավելի շատ, քան հանցավոր աշխարհը լուսաբանող գրականությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ